Ուկրաինայի հավաքականի 27-ամյա հարձակվող Արտյոմ Միլեւսկին վաճառվում է, հայտարարել է Կիեւի «Դինամոյի» նախագահ Իգոր Սուրկիսը: Կիեւի «Արսենալի» հետ հանդիպումից 40 ժամ առաջ ինտերնետում հայտնվել է Միլեւսկու լուսանկարը Միլոշ Նինկովիչի եւ Բադրա Կադուրիի հետ Serebro գիշերային ակումբի Dance On The Table շոուի ժամանակ: Նինկովիչն ու Կադուրին արդեն համարվում էին ակումբի համար ոչ անհրաժեշտ խաղացողներ: Միլեւսկու վերաբերյալ որոշումն ընդունվել է պրոֆեսիոնալ գործունեության հետ անհամատեղելի վարքի համար, հաղորդում է «Սեգոդնյան»:
Միլեւսկու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում թուրքական «Բեշիքթաշը» եւ «Դնեպրը»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

16:02 , 13 հոկտեմբերի
14:30 , 13 հոկտեմբերի
12:18 , 13 հոկտեմբերի
11:20 , 13 հոկտեմբերի
10:32 , 13 հոկտեմբերի
10:12 , 13 հոկտեմբերի 
09:25 , 13 հոկտեմբերի
09:11 , 13 հոկտեմբերի 
04:24 , 13 հոկտեմբերի
02:13 , 13 հոկտեմբերի