11:32 27 նոյեմբերի, 2012Ուկրաինայի հավաքականի 27-ամյա հարձակվող Արտյոմ Միլեւսկին վաճառվում է, հայտարարել է Կիեւի «Դինամոյի» նախագահ Իգոր Սուրկիսը: Կիեւի «Արսենալի» հետ հանդիպումից 40 ժամ առաջ ինտերնետում հայտնվել է Միլեւսկու լուսանկարը Միլոշ Նինկովիչի եւ Բադրա Կադուրիի հետ Serebro գիշերային ակումբի Dance On The Table շոուի ժամանակ: Նինկովիչն ու Կադուրին արդեն համարվում էին ակումբի համար ոչ անհրաժեշտ խաղացողներ: Միլեւսկու վերաբերյալ որոշումն ընդունվել է պրոֆեսիոնալ գործունեության հետ անհամատեղելի վարքի համար, հաղորդում է «Սեգոդնյան»:
Միլեւսկու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում թուրքական «Բեշիքթաշը» եւ «Դնեպրը»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.