Գերմանիայի առաջնության 6-րդ տուրում չեմպիոն «Բայերը» հյուրընկալեց «Հոլշտայն Կիլին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2:2 (տեսանյութ)։
Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմից աչքի ընկան նիգերիացի հարձակվող Վիկտոր Բոնիֆասեն, որը հանդիպման հաշիվը բացեց արդեն չորրորդ րոպեին։ 8-րդ րոպեին «Բայերի» առավելությունը կրկնապատկեց գերմանացի կիսապաշտպան Յոնաս Հոֆմանը։
Հյուրերը հաշիվը կրճատեցին առաջին խաղակեսի ավելացված ժամանակում, իսկ երկրորդ գոլը խփեցին երկրորդ խաղակեսում՝ խուսափելով պարտությունից։
«Բայերը» 11 միավորով 5-րդն է։
11 միավոր ունի նաեւ 6-րդ տեղում գտնվող «Ունիոն Բեռլինը», որը հյուրընկալեց Դորտմունդի «Բորուսիային» եւ հաղթեց 2:1 հաշվով (տեսանյութ)։
«Բորուսիան» 10 միավորով 7-րդն է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:06 , 11 սեպտեմբերի
12:55 , 11 սեպտեմբերի 
12:20 , 11 սեպտեմբերի
11:36 , 11 սեպտեմբերի
11:02 , 11 սեպտեմբերի
10:37 , 11 սեպտեմբերի 
10:16 , 11 սեպտեմբերի
09:54 , 11 սեպտեմբերի
09:07 , 11 սեպտեմբերի 
00:58 , 11 սեպտեմբերի