21:23 5 հոկտեմբերի, 2024Գերմանիայի առաջնության 6-րդ տուրում չեմպիոն «Բայերը» հյուրընկալեց «Հոլշտայն Կիլին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2:2 (տեսանյութ)։
Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմից աչքի ընկան նիգերիացի հարձակվող Վիկտոր Բոնիֆասեն, որը հանդիպման հաշիվը բացեց արդեն չորրորդ րոպեին։ 8-րդ րոպեին «Բայերի» առավելությունը կրկնապատկեց գերմանացի կիսապաշտպան Յոնաս Հոֆմանը։
Հյուրերը հաշիվը կրճատեցին առաջին խաղակեսի ավելացված ժամանակում, իսկ երկրորդ գոլը խփեցին երկրորդ խաղակեսում՝ խուսափելով պարտությունից։
«Բայերը» 11 միավորով 5-րդն է։
11 միավոր ունի նաեւ 6-րդ տեղում գտնվող «Ունիոն Բեռլինը», որը հյուրընկալեց Դորտմունդի «Բորուսիային» եւ հաղթեց 2:1 հաշվով (տեսանյութ)։
«Բորուսիան» 10 միավորով 7-րդն է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.