10:15  ,  26 սեպտեմբերի, 2024

«Բարսելոնան» Լա Լիգայում 6500 գոլ խփած առաջին թիմն է

«Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին խփել է «Բարսելոնայի» 6500-րդ գոլը Իսպանիայի առաջնություններում, հաղորդում է ակումբի կայքը։ 7-րդ տուրում «Բարսելոնան» Լեւանդովսկու գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթել էր «Խետաֆեին»։

«Բարսելոնան» Լա Լիգայում 6500 գոլ խփած առաջին թիմն է, որը մասնակցել է առաջնության  3035 հանդիպման, բաց է թողել 3362 գոլ։

Մոտակա հետապնդողը Մադրիդի «Ռեալն» է, որը խփել է 6499 գոլ։

Իսպանիայի առաջնության 7 տուրից հետո «Բարսելոնան» 21 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English