Իտալիայի առաջնության 5-րդ տուրում չեմպիոն «Ինտերն» ընդունեց փոխչեմպիոն «Միլանին», որն առավելության հասավ 2:1 հաշվով։
10-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Միլանի» ամերիկացի հարձակվող Կրիստիան Պուլիշիչը։
28-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Ինտերի» իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն, որին գոլային փոխանցում կատարեց արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 63-րդ րոպեին։
89-րդ րոպեին «Միլանի» հաղթական գոլը խփեց իտալացի պաշտպան Մատեո Գաբիան։
«Ինտերը» 8 միավորով 6-րդն է, «Միլանը» նույնքան միավորով 7-րդ տեղում է։
Իտալիայի առաջնություն, 5-րդ տուր
«Ինտեր» - «Միլան»՝ 1:2 (տեսանյութ)
Ֆեդերիկո Դիմարկո, 28 - Կրիստիան Պուլիշիչ, 10, Մատեո Գաբիա, 89
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի 
20:19 , 14 նոյեմբերի