00:42 23 սեպտեմբերի, 2024Իտալիայի առաջնության 5-րդ տուրում չեմպիոն «Ինտերն» ընդունեց փոխչեմպիոն «Միլանին», որն առավելության հասավ 2:1 հաշվով։
10-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Միլանի» ամերիկացի հարձակվող Կրիստիան Պուլիշիչը։
28-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Ինտերի» իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն, որին գոլային փոխանցում կատարեց արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 63-րդ րոպեին։
89-րդ րոպեին «Միլանի» հաղթական գոլը խփեց իտալացի պաշտպան Մատեո Գաբիան։
«Ինտերը» 8 միավորով 6-րդն է, «Միլանը» նույնքան միավորով 7-րդ տեղում է։
Իտալիայի առաջնություն, 5-րդ տուր
«Ինտեր» - «Միլան»՝ 1:2 (տեսանյութ)
Ֆեդերիկո Դիմարկո, 28 - Կրիստիան Պուլիշիչ, 10, Մատեո Գաբիա, 89
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.