19:35  ,  22 սեպտեմբերի, 2024

«Բայերն» ավելացված ժամանակում կորզեց հաղթանակը՝ 4:3 (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության չորրորդ տուրում չեմպիոն «Բայերը» Լեւերկուզենում ընդունեց «Վոլֆսբուրգին»։

Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը հաղթեց 4:3 հաշվով ավելացված ժամանակում նիգերիացի հարձակվող Վիկտոր Բոնիֆասեի խփած գոլի շնորհիվ։

«Բայերը» 9 միավորով հավասարվեց «Ֆրայբուրգին» եւ երկրորդն է։ «Վոլֆսբուրգը» 13-րդ տեղում է՝ 3 միավոր։ Առաջատար «Բավարիան» ունի 12 միավոր։

Գերմանիայի առաջնություն, չորրորդ տուր

«Բայեր» - «Վոլֆսբուրգ»՝ 4:3 (տեսանյութ)

Ֆլորիան Վիրց, 14, Ժոնատան Տա, 32, Պիերո Ինկապիե, 48, Վիկտոր Բոնիֆասե, 90+3 - Նորդի Մուկիելե, 5, ինքնագոլ, Սեբաստիան Բորնաու, 37, Մատիաս Սվանբերգ, 45+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում