19:35 22 սեպտեմբերի, 2024Գերմանիայի առաջնության չորրորդ տուրում չեմպիոն «Բայերը» Լեւերկուզենում ընդունեց «Վոլֆսբուրգին»։
Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը հաղթեց 4:3 հաշվով ավելացված ժամանակում նիգերիացի հարձակվող Վիկտոր Բոնիֆասեի խփած գոլի շնորհիվ։
«Բայերը» 9 միավորով հավասարվեց «Ֆրայբուրգին» եւ երկրորդն է։ «Վոլֆսբուրգը» 13-րդ տեղում է՝ 3 միավոր։ Առաջատար «Բավարիան» ունի 12 միավոր։
Գերմանիայի առաջնություն, չորրորդ տուր
«Բայեր» - «Վոլֆսբուրգ»՝ 4:3 (տեսանյութ)
Ֆլորիան Վիրց, 14, Ժոնատան Տա, 32, Պիերո Ինկապիե, 48, Վիկտոր Բոնիֆասե, 90+3 - Նորդի Մուկիելե, 5, ինքնագոլ, Սեբաստիան Բորնաու, 37, Մատիաս Սվանբերգ, 45+1
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.