01:06  ,  22 սեպտեմբերի, 2024

ՊՍԺ-ն խուսափեց պարտությունից Դեմբելեի գոլի շնորհիվ (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Ռեյմսին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:

9-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ռեյմսի» ճապոնացի հարձակվող Կեիտո Նակամուրան։

Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմին պարտությունից փրկեց ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի գոլը 68-րդ րոպեին։

ՊՍԺ-ն 13 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ռեյմսը» 5-րդն է՝ 8 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 5-րդ տուր

«Ռեյմս» - ՊՍԺ՝ 1:1 (տեսանյութ)

Կեիտո Նակամուրա, 9 - Ուսման Դեմբելե, 68

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news