22:21  ,  14 սեպտեմբերի, 2024

«Բավարիայի» հաղթանակը՝ 6:1 (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության երրորդ տուրում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվեց «Հոլշտայն Կիլին» եւ առավելության հասավ 6:1 հաշվով (տեսանյութ)։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։ Աչքի ընկան նաեւ գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան ու ֆրանսիացի հարձակվող Մայքլ Օլիսեն։ Գրանցվեց նաեւ մեկ ինքնագոլ «Բավարիայի» օգտին։

Բելգիացի Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Հոլշտայն Կիլը» երեք պարտությունից հետո վերջինն է։

Գերմանիայի առաջնություն, երրորդ տուր

«Հոլշտայն Կիլ» - «Բավարիա»՝ 1:6

Արմին Գիգովիչ, 82 - Ջամալ Մուսիալա, 1, Հարի Քեյն, 7, 43, 90+1, 11մ,  Նիկոլայ Ռեմբերգ, 13, ինքնագոլ, Մայքլ Օլիսե, 65

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում