22:21 14 սեպտեմբերի, 2024Գերմանիայի առաջնության երրորդ տուրում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվեց «Հոլշտայն Կիլին» եւ առավելության հասավ 6:1 հաշվով (տեսանյութ)։
Հեթ-տրիկի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։ Աչքի ընկան նաեւ գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան ու ֆրանսիացի հարձակվող Մայքլ Օլիսեն։ Գրանցվեց նաեւ մեկ ինքնագոլ «Բավարիայի» օգտին։
Բելգիացի Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Հոլշտայն Կիլը» երեք պարտությունից հետո վերջինն է։
Գերմանիայի առաջնություն, երրորդ տուր
«Հոլշտայն Կիլ» - «Բավարիա»՝ 1:6
Արմին Գիգովիչ, 82 - Ջամալ Մուսիալա, 1, Հարի Քեյն, 7, 43, 90+1, 11մ, Նիկոլայ Ռեմբերգ, 13, ինքնագոլ, Մայքլ Օլիսե, 65
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.