00:28  ,  14 սեպտեմբերի, 2024

Ադեյեմիի դուբլը նպաստեց «Բորուսիայի» հաղթանակին (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության երրորդ տուրի մեկնարկային խաղում Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց «Հայդենհայմին» եւ հաղթեց 4:2 հաշվով։

«Բորուսիայից» դուբլի հեղինակ դարձավ գերմանացի հարձակվող Քարիմ Ադեյեմին։ Աչքի ընկան նաեւ հոլանդացի հարձակվող Դոնիել Մալենը եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Էմրե Ջանը։

«Բորուսիան» 7 միավորով ընթացիկ առաջատարն է, «Հայդենհայմը» 6 միավորով երկրորդն է։ 6-ական միավոր ունեն նաեւ «Բավարիան» ու «ՌԲ Լայպցիգը», որոնք անցկացրել են 2-ական հանդիպում։

Գերմանիայի առաջնություն, երրորդ տուր

«Բորուսիա Դորտմունդ» - «Հայդենհայմ»՝ 4:2 (տեսանյութ)

Դոնիել Մալեն, 12, Քարիմ Ադեյեմի, 17, 41, Էմրե Ջան, 90+3, 11մ - Մարվին Պիրինգեր, 39, Մաքսիմիլիան Բրոյնիգ, 74, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում