00:28 14 սեպտեմբերի, 2024Գերմանիայի առաջնության երրորդ տուրի մեկնարկային խաղում Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց «Հայդենհայմին» եւ հաղթեց 4:2 հաշվով։
«Բորուսիայից» դուբլի հեղինակ դարձավ գերմանացի հարձակվող Քարիմ Ադեյեմին։ Աչքի ընկան նաեւ հոլանդացի հարձակվող Դոնիել Մալենը եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Էմրե Ջանը։
«Բորուսիան» 7 միավորով ընթացիկ առաջատարն է, «Հայդենհայմը» 6 միավորով երկրորդն է։ 6-ական միավոր ունեն նաեւ «Բավարիան» ու «ՌԲ Լայպցիգը», որոնք անցկացրել են 2-ական հանդիպում։
Գերմանիայի առաջնություն, երրորդ տուր
«Բորուսիա Դորտմունդ» - «Հայդենհայմ»՝ 4:2 (տեսանյութ)
Դոնիել Մալեն, 12, Քարիմ Ադեյեմի, 17, 41, Էմրե Ջան, 90+3, 11մ - Մարվին Պիրինգեր, 39, Մաքսիմիլիան Բրոյնիգ, 74, 11մ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.