«Winds of Armenia» առագաստանավային ակումբը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայկական առագաստանավային ֆեդերացիայի համագործակցությամբ Սևանա լճում առաջին անգամ անցկացրել է J/70 դասում առագաստանավային սպորտի Հայաստանի բաց առաջնությունը:
Մրցաշարին մասնակցել են ավելի քան 20 թիմեր՝ Հայաստանից, Պորտուգալիայից, Կիպրոսից, Էստոնիայից, Ռուսաստանից և մի շարք այլ երկրներից, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը:
Հայաստանի բաց առաջնությունում երրորդ տեղն են զբաղեցրել և բրոնզե մեդալներին արժանացել Պորտուգալիայի ներկայացուցիչները, որոնք հանդես են եկել «Active Sailing» թիմով: Պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ նրանց մրցանակները հանձնել են Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանն ու ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյանը:
Երկրորդ տեղը զբաղեցրել են Ռուսաստանը ներկայացնող «Trem Sailing» թիմի առագաստանավորդները, իսկ չեմպիոնի կոչմանն արժանացել են Ռուսաստանի մեկ այլ թիմի՝ «Have Fun»-ի ներկայացուցիչները:
Առաջնության գլխավոր մրցավարն իտալացի Լուկա Բաբինին էր, որն աշխատել է Լոնդոնի Օլիմպիական խաղերում, Ամերիկայի գավաթում, մարզաձևի Եվրոպայի առաջնություններում և բազմաթիվ այլ հեղինակավոր մրցումներում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:30 , 17 հոկտեմբերի
23:05 , 16 հոկտեմբերի
16:22 , 16 հոկտեմբերի
14:35 , 16 հոկտեմբերի
13:11 , 16 հոկտեմբերի
12:24 , 16 հոկտեմբերի 
11:39 , 16 հոկտեմբերի
11:12 , 16 հոկտեմբերի 
10:36 , 16 հոկտեմբերի
09:12 , 16 հոկտեմբերի