18:06 10 սեպտեմբերի, 2024«Winds of Armenia» առագաստանավային ակումբը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայկական առագաստանավային ֆեդերացիայի համագործակցությամբ Սևանա լճում առաջին անգամ անցկացրել է J/70 դասում առագաստանավային սպորտի Հայաստանի բաց առաջնությունը:
Մրցաշարին մասնակցել են ավելի քան 20 թիմեր՝ Հայաստանից, Պորտուգալիայից, Կիպրոսից, Էստոնիայից, Ռուսաստանից և մի շարք այլ երկրներից, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը:
Հայաստանի բաց առաջնությունում երրորդ տեղն են զբաղեցրել և բրոնզե մեդալներին արժանացել Պորտուգալիայի ներկայացուցիչները, որոնք հանդես են եկել «Active Sailing» թիմով: Պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ նրանց մրցանակները հանձնել են Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանն ու ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյանը:
Երկրորդ տեղը զբաղեցրել են Ռուսաստանը ներկայացնող «Trem Sailing» թիմի առագաստանավորդները, իսկ չեմպիոնի կոչմանն արժանացել են Ռուսաստանի մեկ այլ թիմի՝ «Have Fun»-ի ներկայացուցիչները:
Առաջնության գլխավոր մրցավարն իտալացի Լուկա Բաբինին էր, որն աշխատել է Լոնդոնի Օլիմպիական խաղերում, Ամերիկայի գավաթում, մարզաձևի Եվրոպայի առաջնություններում և բազմաթիվ այլ հեղինակավոր մրցումներում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.