00:54  ,  2 սեպտեմբերի, 2024

ՊՍԺ-ն ուժեղ էր «Լիլից» (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Լիլին» եւ հաղթեց 3:1 հաշվով։

Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից աչքի ընկան պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան, ֆրանսիացի հարձակվողներ Բրեդլի Բարկոլան ու Ռանդալ Կոլո Մուանին։

ՊՍԺ-ն 9 միավորով առաջատարն է, «Լիլն» ունի 6 միավոր եւ 6-րդն է։

Ֆրանսիայի առաջնություն, երրորդ տուր

«Լիլ» - ՊՍԺ՝ 1:3 (տեսանյութ)

Էդոն Ժեգրովա, 78 - Վիտինյա, 33, 11մ, Բրեդլի Բարկոլա, 36, Ռանդալ Կոլո Մուանի, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news