20:57  ,  1 սեպտեմբերի, 2024

«Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Տրաֆորդում» պարտվեց «Լիվերպուլին»՝ 0:3 (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության երրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց «Լիվերպուլին» եւ պարտություն կրեց 0:3 հաշվով։

Առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ կոլումբացի հարձակվող Լուիս Դիասը։ Երկու գոլային փոխանցումն էլ կատարեց եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը, որը երկրորդ խաղակեսում նաեւ գոլ խփեց։

«Լիվերպուլը» 9 միավորով երկրորդն է։ Նույնքան միավոր ունի նաեւ առաջատար «Մանչեսթեր Սիթին»։ «Մանչեսթեր Յունայթեդը» 3 միավորով 14-րդն է։

Անգլիայի առաջնություն, երրորդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ»՝ 0:3 (տեսանյութ)

Լուիս Դիաս, 35, 42, Մոհամեդ Սալահ, 56

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news