23:04  ,  31 օգոստոսի, 2024

Ջեյդոն Սանչոն տեղափոխվեց «Չելսի»

24-ամյա անգլիացի վինգեր Ջեյդոն Սանչոն «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց «Չելսի», հաղորդում է ակումբի կայքը։ Նա վարձակալությամբ հանդես կգա լոնդոնյան թիմում մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ «Չելսին» պարտավորվել է հաջորդ ամռանը գնել նրա տրանսֆերային իրավունքը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տրանսֆերի գումարը կկազմի 25 միլիոն ֆունտ ստերլինգ։

2021թ․ ամռանը «Մանչեսթեր Յունայթեդը» Ջեյդոն Սանչոյին գնել էր Դորտմունդի «Բորուսիայից» 85 միլիոն եվրոյով։ Անցած մրցաշրջանի երկրորդ կեսը նա վարձակալությամբ անցկացրել էր «Բորուսիայում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news