13:15  ,  31 օգոստոսի, 2024

Ռահիմ Ստերլինգ․ «Արսենալը» կատարյալ տարբերակ է ինձ համար

29-ամյա անգլիացի եզրային հարձակվող Ռահիմ Ստերլինգը մեկնաբանել է տեղափոխությունը Լոնդոնի «Չելսիից» «Արսենալ»։ Նա վարձակալությամբ հանդես կգա իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմում մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

«Անհավանական զգացողություններ ունեմ։ Ես ոգեւորված եմ։ «Արսենալը» կատարյալ տարբերակ է ինձ համար։ Մի փոքր ուշացած է, բայց ես հույս ունեի, որ սա տեղի կունենա։ Շատ ուրախ եմ, որ գործարքը կատարվեց։

Բոլորը տեսնում են «Արսենալի» տղաների անցած ուղին, նրանց ձգտումը։ Ես ցանկանում եմ դառնալ այդ միասնության մասնիկը»,- Ստերլինգի խոսքը մեջբերում է «Արսենալի» կայքը։

Անցած մրցաշրջանում Ռահիմ Ստերլինգը «Չելսիի» հետ մասնակցել է 43 հանդիպման, խփել է 10 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։

Նրա պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։ Transfermarkt-ը Ռահիմ Ստերլինգի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news