08:47  ,  29 օգոստոսի, 2024

US Open. Նովակ Ջոկովիչը դուրս եկավ երրորդ շրջան

Աշխարհի երկրորդ ռակետ, 37-ամյա սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Նյու Յորքում անցկացվող ԱՄՆ-ի բաց առաջնության երրորդ շրջան։

US Open-ի տիտղոսը պաշտպանող Նովակ Ջոկովիչը պարտության մատնեց աշխարհի 109-րդ ռակետ, սերբ Լասլո Ջերեին, որը 6:4, 6:4, 2:0 հաշվի ժամանակ հրաժարվեց պայքարը շարունակելուց։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 16 րոպե։

Նովակ Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 28-րդ ռակետ, ավստրալացի Ալեքսեյ Պոպիրինը։

US Open-ի մրցանակային հիմնադրամը 75 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News