22:21  ,  24 նոյեմբերի, 2012

Դոնեցկի «Մետալուրգը» հաղթանակ կորզեց վերջին վայրկյաններին

Ուկրաինայի առաջնության 17-րդ տուրում Դոնեցկի «Մետալուրգը» հյուրընկավելիս 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Լուգանսկի «Զարյայի» նկատմամբ:

Խաղի հաշիվը 13-րդ րոպեին բացեց «Զարյայի» ուկրաինացի կիսապաշտպան Պավել Խուդզիկը: 77-րդ րոպեին հոլանդացի կիսապաշտպան Գրեգորի Նելսոնը խփեց հյուրերի պատասխան գնդակը, իսկ 90-րդ րոպեին դաշտի տերերի սերբ պաշտպան Նիկոլա Իգնատեւիչը գրավեց սեփական դարպասը՝ հաղթանակ պարգեւելով «Մետալուրգին»:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը «Մետալուրգի» կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը, իսկ Գեւորգ Ղազարյանը 65-րդ րոպեին դուրս եկավ փոխարինման: Արտակ Եդիգարյանը Դոնեցկի թիմի պահեստայինների թվում էր: Խաղի 25-րդ րոպեին Կառլեն Մկրտչյանն արժանացավ դեղին քարտի:

«Մետալուրգը» 25 միավորով բարձրացավ 6-րդ տեղ, իսկ «Զարյան» 19 միավորով 12-րդն է:

Ուկրաինայի առաջնություն. 17-րդ տուր

«Զարյա» - «Մետալուրգ Դ.»՝ 1:2

Պավել Խուդզիկ, 13 – Գրեգորի Նելսոն, 77, Նիկոլա Իգնատեւիչ, 90 (ինքնագոլ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ