22:21 24 նոյեմբերի, 2012Ուկրաինայի առաջնության 17-րդ տուրում Դոնեցկի «Մետալուրգը» հյուրընկավելիս 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Լուգանսկի «Զարյայի» նկատմամբ:
Խաղի հաշիվը 13-րդ րոպեին բացեց «Զարյայի» ուկրաինացի կիսապաշտպան Պավել Խուդզիկը: 77-րդ րոպեին հոլանդացի կիսապաշտպան Գրեգորի Նելսոնը խփեց հյուրերի պատասխան գնդակը, իսկ 90-րդ րոպեին դաշտի տերերի սերբ պաշտպան Նիկոլա Իգնատեւիչը գրավեց սեփական դարպասը՝ հաղթանակ պարգեւելով «Մետալուրգին»:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը «Մետալուրգի» կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը, իսկ Գեւորգ Ղազարյանը 65-րդ րոպեին դուրս եկավ փոխարինման: Արտակ Եդիգարյանը Դոնեցկի թիմի պահեստայինների թվում էր: Խաղի 25-րդ րոպեին Կառլեն Մկրտչյանն արժանացավ դեղին քարտի:
«Մետալուրգը» 25 միավորով բարձրացավ 6-րդ տեղ, իսկ «Զարյան» 19 միավորով 12-րդն է:
Ուկրաինայի առաջնություն. 17-րդ տուր
«Զարյա» - «Մետալուրգ Դ.»՝ 1:2
Պավել Խուդզիկ, 13 – Գրեգորի Նելսոն, 77, Նիկոլա Իգնատեւիչ, 90 (ինքնագոլ)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.