21:24  ,  25 օգոստոսի, 2024

Դիասի եւ Սալահի գոլերը հաղթանակ բերեցին «Լիվերպուլին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության երկրորդ տուրում «Լիվերպուլը» տանը մրցեց «Բրենթֆորդի» հետ եւ հաղթեց 2:0 հաշվով։

Հոլանդացի Առնե Սլոտի գլխավորած թիմից աչքի ընկան կոլումբացի հարձակվող Լուիս Դիասը եւ եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը։

«Լիվերպուլը» 6 միավորով հավասարվեց առաջատարներ «Մանչեսթեր Սիթիին», «Բրայթոնին» եւ «Արսենալին»։ «Բրենթֆորդը» 13-րդն է՝ 3 միավոր։

Անգլիայի առաջնություն, երկրորդ տուր

«Լիվերպուլ» - «Բրենթֆորդ»՝ 2:0 (տեսանյութ)

Լուիս Դիաս, 13, Մոհամեդ Սալահ, 70

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news