Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության մեկնարկային խաղում չեմպիոն «Բայերը» հյուրընկալվեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային»։
Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը հաղթեց 3:2 հաշվով։
Առաջին խաղակեսում լեւերկուզյան ակումբից աչքի ընկան շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջական ու գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը։
Երկրորդ խաղակեսում «Բորուսիայի» գոլերը խփեցին շվեյցարացի պաշտպան Նիկո Էլվեդին եւ գերմանացի հարձակվող Թիմ Քլյայնդինստը։
«Բայերի» հաղթականը գոլն ավելացված 11-րդ րոպեին խփեց Ֆլորիան Վիրցը, որը վրիպեց 11-մետրանոցից, սակայն առաջին հասավ դարպասապահի հետ մղած գնդակին եւ գրավեց մրցակցի դարպասը (տեսանյութ)։
Գերմանիայի առաջնություն, առաջին տուր
«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Բայեր»՝ 2:3 (տեսանյութ)
Նիկո Էլվեդի, 59, Թիմ Քլյայնդինստ, 85 - Գրանիտ Ջակա, 12, Ֆլորիան Վիրց, 38, 90+11
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի
19:07 , 11 սեպտեմբերի
18:45 , 11 սեպտեմբերի 
18:10 , 11 սեպտեմբերի 
17:53 , 11 սեպտեմբերի
17:09 , 11 սեպտեմբերի 
16:30 , 11 սեպտեմբերի
15:50 , 11 սեպտեմբերի
14:56 , 11 սեպտեմբերի