00:36 24 օգոստոսի, 2024Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության մեկնարկային խաղում չեմպիոն «Բայերը» հյուրընկալվեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային»։
Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը հաղթեց 3:2 հաշվով։
Առաջին խաղակեսում լեւերկուզյան ակումբից աչքի ընկան շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջական ու գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը։
Երկրորդ խաղակեսում «Բորուսիայի» գոլերը խփեցին շվեյցարացի պաշտպան Նիկո Էլվեդին եւ գերմանացի հարձակվող Թիմ Քլյայնդինստը։
«Բայերի» հաղթականը գոլն ավելացված 11-րդ րոպեին խփեց Ֆլորիան Վիրցը, որը վրիպեց 11-մետրանոցից, սակայն առաջին հասավ դարպասապահի հետ մղած գնդակին եւ գրավեց մրցակցի դարպասը (տեսանյութ)։
Գերմանիայի առաջնություն, առաջին տուր
«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Բայեր»՝ 2:3 (տեսանյութ)
Նիկո Էլվեդի, 59, Թիմ Քլյայնդինստ, 85 - Գրանիտ Ջակա, 12, Ֆլորիան Վիրց, 38, 90+11
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.