00:21  ,  21 օգոստոսի, 2024

Պրեմիեր լիգա․ Ֆոդենն՝ անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, Փալմերը՝ լավագույն երիտասարդ խաղացող

«Մանչեսթեր Սիթիի» 24-ամյա անգլիացի եզրային հարձակվող Ֆիլ Ֆոդենը ճանաչվել է Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանի լավագույն խաղացող՝  Անգլիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի (PFA) վարկածով։ 

Անգլիայի անցած առաջնությունում Ֆիլ Ֆոդենը մասնակցել է 35 հանդիպման, խփել է 19 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։

Անցած մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացող է ճանաչվել Լոնդոնի «Չելսիի» 22-ամյա անգլիացի հարձակողական կիսապաշտպան Քոուլ Փալմերը։

Քվեարկությանը մասնակցել են Պրեմիեր լիգայի մասնակից թիմերի ֆուտբոլիստները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English