00:14  ,  21 օգոստոսի, 2024

PFA․ Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը

Անգլիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան (PFA) ներկայացրել է Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։ Քվեարկությանը մասնակցել են Պրեմիեր լիգայի մասնակից թիմերի ֆուտբոլիստները։

Դարպասապահ․ Դավիդ Ռայա («Արսենալ»)։

Պաշտպաններ․ Ուիլյամ Սալիբա («Արսենալ»), Վիրջիլ վան Դեյք («Լիվերպուլ»), Գաբրիել Մագալյանս («Արսենալ»), Կայլ Ուոքեր («Մանչեսթեր Սիթի»)։

Կիսապաշտպաններ․ Ռոդրի («Մանչեսթեր Սիթի»), Դեքլան Ռայս («Արսենալ»), Մարտին Էդեգոր («Արսենալ»)։

Հարձակվողներ․ Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի»), Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի»), Օլի Ուոթքինս («Աստոն Վիլա»)։

Անցած մրցաշրջանում չեմպիոնի տիտղոսը նվաճել էր «Մանչեսթեր Սիթին», երկրորդ տեղում էր «Արսենալը», երրորդ տեղում՝ «Լիվերպուլը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news