10:10  ,  19 օգոստոսի, 2024

«Մասթերս»․ Սիներն ու Տիաֆոն կվիճարկեն տիտղոսը (տեսանյութ)

ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացվող թենիսի «Մասթերս» մրցաշարի տիտղոսը կվիճարկեն աշխարհի առաջին ռակետ, իտալացի Յանիկ Սիներն ու աշխարհի 26-րդ ռակետ, ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոն։

Սիները կիսաեզրափակիչում 7:6 (11:9), 5:7, 7:6 (7:4) հաշվով պարտության մատնեց աշխարհի չորրորդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւին։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 6 րոպե։

Ֆրենսիս Տիաֆոն 4:6, 6:1, 7:6 (7:4) հաշվով առավելության հասավ աշխարհի 16-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեին։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 8 րոպե։

Եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 20-ին։

Ցինցինատիի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 6,7 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news