23:32  ,  23 նոյեմբերի, 2012

Շումախերի կոչը երկրպագուներին

Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը կավարտի կարիերան 2012-ին Բրազիլիայի Մեծ մրցանակից հետո: Այդ առիթով գերմանացի ավտոարշավորդը պատրաստել է հատուկ մարզական գլխարկ, հայտնում է Bild-ը:

Շումախերի Բրազիլիայի մեծ մրցանակին կմասնակցի մարզահագուստով, որի վրա երկրպագուներին համար նախատեսված կոչ կլինի. «Կյանքը կիրք է: Շնորհակալություն, որ իմ կիրքը կիսեցիք ինձ հետ»:

Նշենք, որ Բրազիլաիյի մեծ մրցանակը 308-րդը կլինի Շումախերի կարիերայում: Գերմանացուն է պատկանում աշխարհի առաջնություններում անցած շրջանների եւ կիլոմետրերի ռեկորդը:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով