21:18  ,  6 օգոստոսի, 2024

Փարիզ-2024․ Չինաստանը նվաճեց 22-րդ տիտղոսը եւ դարձյալ առաջատարն է

Ջրացատկի կանանց աշխարհի հնգակի չեմպիոն Հունչան Ցյուանը նվաճեց Չինաստանի 22-րդ տիտղոսը Փարիզի Օլիմպիական խաղերում։

10 մետր աշտարակացատկում Հունչան Ցյուանը վաստակեց 425,60 միավոր։ Երկրորդ տեղում է նրա հայրենակից Յույսի Չենը՝ 420,70։ Բրոնզե մեդալակիր դարձավ Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Մի Ռեն՝ 372,10։

Հունչան Ցյուանը այս մրցաձեւում օլիմպիական չեմպիոն էր դարձել նաեւ երեք տարի առաջ Տոկիոյում։

Չինաստանը 22 ոսկե, 19 արծաթե եւ 14 բրոնզե մեդալով Փարիզի Խաղերի առաջատարն է։ ԱՄՆ-ի թիմը 1 ոսկե մեդալ քիչ ունի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Latest news