14:06  ,  2 օգոստոսի, 2024

Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց «Ռեալ Սոսիեդադ»

Խորվաթիայի հավաքականի կենտրոնական կիսապաշտպան Լուկա Սուչիչը ավստրիական «Զալցբուրգից» տեղափոխվեց իսպանական «Ռեալ Սոսիեդադ», հաղորդում է ակումբի կայքը։

21-ամյա ֆուտբոլիստը կնքել է 6 տարվա պայմանագիր։

Transfermarkt-ի տվյալներով՝ «Ռեալ Սոսիեդադը» Լուկա Սուչիչի տրանսֆերի համար վճարել է 10 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում Լուկա Սուչիչը «Զալցբուրգի» հետ մասնակցել է 32 հանդիպման, խփել է 5 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news