16:10  ,  23 նոյեմբերի, 2012

Մխիթարյանի գոլը երկրորդն է

Դոնեցկի «Շախտյորն» իր պաշտոնական կայքում հարցում է անցկացրել՝ պարզելու ակումբի՝ Ուկրաինայի առաջնության առաջին շրջանի լավագույն գոլի հեղինակին:

Հենրիխ Մխիթարյանի՝ Կիեւի «Արսենալի» դարպասը խփած առաջին գոլը հայտնվել է երկրորդ տեղում: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի գոլի օգտին քվեարկել են 241 երկրպագուներ (19,64 տոկոս):

Լավագույն գոլի հեղինակը խորվաթ պաշտպան Դարիո Սրնան է: «Շախտյորի» ավագի՝ «Դնեպրի» դարպասը խփած գնդակի օգտին քվեարկել են 294 երկրպագուներ (23,96 տոկոս): Երրորդ տեղում բրազիլացի հարձակվող Լուիս Ադրիանոյի՝ Խարկովի «Մետալիստի» դարպասը խփած գոլն է՝ 209 ձայն է (17,0 տոկոս), հայտնում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս