Դոնեցկի «Շախտյորն» իր պաշտոնական կայքում հարցում է անցկացրել՝ պարզելու ակումբի՝ Ուկրաինայի առաջնության առաջին շրջանի լավագույն գոլի հեղինակին:
Հենրիխ Մխիթարյանի՝ Կիեւի «Արսենալի» դարպասը խփած առաջին գոլը հայտնվել է երկրորդ տեղում: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի գոլի օգտին քվեարկել են 241 երկրպագուներ (19,64 տոկոս):
Լավագույն գոլի հեղինակը խորվաթ պաշտպան Դարիո Սրնան է: «Շախտյորի» ավագի՝ «Դնեպրի» դարպասը խփած գնդակի օգտին քվեարկել են 294 երկրպագուներ (23,96 տոկոս): Երրորդ տեղում բրազիլացի հարձակվող Լուիս Ադրիանոյի՝ Խարկովի «Մետալիստի» դարպասը խփած գոլն է՝ 209 ձայն է (17,0 տոկոս), հայտնում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:36 , 24 հոկտեմբերի
12:58 , 24 հոկտեմբերի 
12:41 , 24 հոկտեմբերի
11:50 , 24 հոկտեմբերի
09:03 , 24 հոկտեմբերի 
00:40 , 24 հոկտեմբերի 
00:07 , 24 հոկտեմբերի
23:24 , 23 հոկտեմբերի 
23:06 , 23 հոկտեմբերի
22:42 , 23 հոկտեմբերի