14:42  ,  1 օգոստոսի, 2024

Պասկալ Գրոսը միացավ Դորտմունդի «Բորուսիային»

Գերմանիայի հավաքականի 33-ամյա կիսապաշտպան Պասկալ Գրոսն անգլիական «Բրայթոնից» տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա», հաղորդում է գերմանական ակումբի կայքը։

Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։

«Մանկուց երկրպագում եմ «Բորուսիային»։ Կձգտեմ արդարացնել ակումբի վստահությունը։ Անհամբեր սպասում եմ աշխատանքիս մեկնարկին նոր ակումբում»,- ասել է Պասկալ Գրոսը պայմանագիրը կնքելուց հետո։

Transfermarkt-ը Պասկալ Գրոսի տրանսֆերային արժեքը գնահատում է 8 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news