20:34  ,  30 հուլիսի, 2024

Փարիզ-2024. Ճապոնիան երրորդ ոսկե մեդալը նվաճեց ձյուդոյի մրցաշարում

Ճապոնիան երրորդ ոսկե մեդալը նվաճեց ձյուդոյի օլիմպիական մրցաշարում։ Տղամարդկանց 81  կգ քաշային կարգի եզրափակիչում Տականորի Նագասեն գոտեմարտեց վրացի Թաթո Գրիգալաշվիլիի հետ եւ հաղթեց 11:0 հաշվով։

Փարիզի Խաղերում ձյուդոյի Ճապոնիայի թիմից տիտղոսը նվաճել են նաեւ կանանց 48 կգ քաշային կարգում հանդես եկող Նացումի Ցունոդան եւ տղամարդկանց 66 կգ քաշային կարգում հանդես եկող Հիֆումի Աբեն։

Տականորի Նագասեի ոսկե մեդալի շնորհիվ Ճապոնիան դարձյալ գլխավորեց ընդհանուր մեդալային հաշվարկը՝  7 ոսկե, 2 արծաթե եւ 4 բրոնզե մեդալ։

Երկրորդ տեղում գտնվող Չինաստանն ունի  6 ոսկե, 6 արծաթե, 2 բրոնզե մեդալ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English