Փարիզի Օլիմպիական խաղերի ծրագրով ձյուդոյի մրցաշարում հուլիսի 29-ին հայտնի դարձան տղամարդկանց 73 կգ եւ կանանց 57 կգ քաշային կարգերի չեմպիոնները։
Տղամարդկանց պայքարում ադրբեջանցի Հիդայաթ Հեյդարովը եզրափակիչում պարտության մատնեց ֆրանսիացի Յոան-Բենջամին Գաբային։
Բրոնզե մեդալները նվաճեցին մոլդովացի Ադիլ Օսմանովը եւ ճապոնացի Սոիտի Հաշիմոտոն։
Կանանց 57 կգ քաշային կարգի եզրափակիչում կանադացի Կրիստա Դեգուչին առավելության հասավ հարավկորեացի Միմի Հուհի նկատմամբ։
Բրոնզե մեդալակիրներ դարձան ճապոնացի Հարուկա Ֆունակուբոն եւ ֆրանսիացի Սառա Սիզիկը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:02 , 28 օգոստոսի
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի