21:56 29 հուլիսի, 2024Փարիզի Օլիմպիական խաղերի ծրագրով ձյուդոյի մրցաշարում հուլիսի 29-ին հայտնի դարձան տղամարդկանց 73 կգ եւ կանանց 57 կգ քաշային կարգերի չեմպիոնները։
Տղամարդկանց պայքարում ադրբեջանցի Հիդայաթ Հեյդարովը եզրափակիչում պարտության մատնեց ֆրանսիացի Յոան-Բենջամին Գաբային։
Բրոնզե մեդալները նվաճեցին մոլդովացի Ադիլ Օսմանովը եւ ճապոնացի Սոիտի Հաշիմոտոն։
Կանանց 57 կգ քաշային կարգի եզրափակիչում կանադացի Կրիստա Դեգուչին առավելության հասավ հարավկորեացի Միմի Հուհի նկատմամբ։
Բրոնզե մեդալակիրներ դարձան ճապոնացի Հարուկա Ֆունակուբոն եւ ֆրանսիացի Սառա Սիզիկը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.