19:41  ,  29 հուլիսի, 2024

Եռակի օլիմպիական չեմպիոնը Փարիզում վարակվել է կորոնավիրուսով

Լողի եռակի օլիմպիական չեմպիոն Ադամ Փիթին Փարիզում վարակվել է կորոնավիրուսով։ Նրա թեստի պատասխանը դրական է, հաղորդում է The Times-ը։

29-ամյա բրիտանացին Փարիզի Օլիմպիական խաղերում նվաճել է արծաթե մեդալ 100 մետր բրաս լողաոճում։

Ադամ Փիթին երեք օլիմպիական ոսկե մեդալները նվաճել է Ռիո-2016-ում (100 մետր բրաս) եւ Տոկիո-2020-ում (100 մետր բրաս եւ 4x100 մետր համալիր փոխանցումալողում)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Latest news