13:30  ,  27 հուլիսի, 2024

Փարիզ-2024. Վարսենիկ Մանուչարյանի արդյունքը

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկած 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի լողի մրցաշարում Հայաստանի առաջին ներկայացուցիչ Վարսենիկ Մանուչարյանը մասնակցեց 100 մետր բաթերֆլայ ոճի որակավորման փուլին:

Հայաստանի առաջատար լողորդը մասնակցեց այս ոճի առաջին մրցահերթում: Գրանցեց 1.01:24 վայրկյան արդյունք եւ չկարողացավ հաղթահարել որակավորման փուլի արգելքը: Առաջին մրցահերթում 21-ամյա մարզուհին 3-րդն էր: Ընդհանուր հաշվարկում Մանուչարյանը 32 մասնակիցների մեջ 26-րդն է: 

Կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեցին 1-16-րդ տեղ գրաված լողորդները եւս երկուսը պահեստայինում են: Որակավորման փուլում լավագույն արդյունքը գրանցեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Չինաստանի ներկայացուցիչ Յուֆեի Ժանգը 56:50 վայրկյան արդունքով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում