19:26  ,  26 հուլիսի, 2024

Փարիզի կենտրոնը՝ Խաղերի բացումից մի քանի ժամ առաջ (տեսանյութ)

Փարիզի կենտրոնում վերջին պատրաստություններն են 33-րդ Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունից առաջ։ Այն առաջին անգամ կանցկացվի գետի վրա եւ ափերին։ Սենի վրա մի քանի տասնյակ նավակներ պատրաստ են ընդունելու օլիմպիականների շքերթի մասնակիցներին։ Էյֆելյան աշտարակի հարակից փողոցները ամբողջովին փակ են երթեւեկության համար։

Փարիզի Խաղերին կմասնակցի 206 ազգային հավաքականի 10,5 հազար մարզիկ։ Աֆրիկան կներկայացնի 54, Եվրոպան՝ 48, Ասիան՝ 44, Ամերիկան՝ 41, Օվկիանան՝ 17 երկրի հավաքական։

Բացման արարողության պաշտոնական մասը կանցկացվի Էյֆելյան աշտարակի հարեւանությամբ գտնվող Տրոկադերո հրապարակում։

Խաղերի բյուջեն կազմել է 11 միլիարդ եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում