18:37  ,  26 հուլիսի, 2024

Ալկարասը չի մասնակցի Փարիզի Խաղերի բացման արարողությանը

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի քառակի չեմպիոն, աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը չի մասնակցի Փարիզի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը։ Այդ մասին նա գրել է սոցիալական ցանցերում։

«Ես շատ էի ցանկանում Իսպանիայի հավաքականի հետ ներկա լինել Խաղերի բացման արարողությանը, բայց վաղը երկու մրցախաղ ունեմ եւ ցանկալի է հանգստանալ, որպեսզի լինել պատրաստ։ Սկսում ենք»,- գրել է Ալկարասը։

Հուլիսի 27-ին Ալկարասը մենախաղում կմրցի լիբանանցի Հեյդի Հաբիբի հետ։ Նույն օրը նա Ռաֆայել Նադալի հետ զուգախաղում կմրցի արգենտինացիներ Մաքսիմո Գոնսալեսի եւ Անդրես Մոլտենիի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում