16:54  ,  26 հուլիսի, 2024

Փարիզում թալանել են լեգենդար Զիկոյին

Նախկին ֆուտբոլիստ եւ մարզիչ, լեգենդար բրազիլացի Զիկոյին թալանել ե Փարիզում։ Նա Բրազիլաիյի օլիմպիական պատվիրակության կազմում է ժամանել Ֆրանսիայի մայրաքաղաք։ Գողացել են Զիկոյի պայուսակը, կորուստը կես միլիոն եվրո է, հաղորդում է  Le Parisien-ը։

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 25-ին տաքսի նստելիս։ Երկու տղամարդ մոտեցել է մեքենային։ Նրանցից մեկը շեղել է տաքսու վարորդի ուշադրությունը, մյուսը Զիկոյից խլել է պայուսակը, որում եղել է Rolex ժամացույց, ադամանդե զարդեր, կանխիկ գումար։ Փարիզի ոստիկանությունը հետաքննություն է սկսել։

Փարիզի Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հուլիսի 26-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում