21:10  ,  22 հուլիսի, 2024

Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց «Աստոն Վիլա»

Բելգիայի հավաքականի 22-ամյա հենակետային կիսապաշտպան Ամադու Օնանան «Էվերտոնից» տեղափոխվեց «Աստոն Վիլա», հաղորդում է ակումբի կայքը։

Transfermarkt-ի տվյալներով՝ Ամադու Օնանան կնքել է 5 տարվա պայմանագիր։ Տրանսֆերի գումարը կազմել է 59 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում Ամադու Օնանան «Էվերտոնի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է  37 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով