00:17  ,  16 հուլիսի, 2024

Օյարսաբալ․ Երջանկություն ունեցա հաղթանակ բերել Իսպանիային

Ֆուտբոլի Եվրոպայի նորընծա չեմպիոն Իսպանիայի հավաքականի եւ «Ռեալ Սոսիեդադի» կիսապաշտպան Միկել Օյարսաբալը մեկնաբանելը իր հաղթական գոլը Եվրո-2024-ի եզրափակիչում։ Իսպանիան 2:1 հաշվով հաղթել էր Անգլիային։

«Ես արեցի իմ աշխատանքը, կատարեցի այն, ինչ ինձնից պահանջվում էր։ Երջանկություն ունեցա հաղթանակ բերել Իսպանիային։ Շատ երջանիկ եմ եւ հպարտ եմ։

Մեր հավաքականն ընտանիք է, որի բոլոր անդամներն հավասար արժեքավոր են։ Սա անհավանական է»,-  Օյարսաբալի խոսքը մեջբերում է Marca-ն։

Իսպանիան չորրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը եւ ռեկորդակիր է այդ ցուցանիշով։ Գերմանիան ունի երեք տիտղոս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով