15:27 22 նոյեմբերի, 2012Իտալական «Ֆիորենտինան» հետաքրքրված է Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով, հայտնում է Goal.com-ը:
«Ֆիորենտինան» Մխիաթարյանին դիտարկում է որպես ակումբի առաջատար Ստեֆան Յովետիչի փոխարինող, քանի որ Չեռնոգորիայի հավաքականի հարձակվողը, ամենայն հավանականությամբ, կհեռանա ակումբից:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի պայմանագիրը «Շախտյորի» հետ լրանում է 2015-ի հունիսին:
Իտալիայի ընթացիկ առաջնությունում 13 տուրերից հետո «Ֆիորենտինան» զբաղեցնում է երրորդ տեղը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.