15:43  ,  10 հուլիսի, 2024

Ուիմբլդոն-2024. Ջոկովիչն առանց պայքարի դուրս եկավ կիսաեզրափակիչ

Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչն առանց պայքարի դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Քառորդ եզրափակիչում սերբ թենիսիստի մրցակից, ավստրալացի Ալեքս դե Մինորն առողջական խնդիրների պատճառով հրաժարվել է մրցախաղից, հաղորդում է մրցաշարի կայքը։

Չորրորդ շրջանում Դե Մինորը Արթուր Ֆիսի նկատմամբ հաղթանակից  (6:2, 6:4, 4:6, 6:3) հետո դժվարությամբ էր քայլում կորտից հեռանալիս։

Կիսաեզրափակիչում Ջոկովիչի մրցակիցը կլինի իտալացի Լորենցո Մուզետիի եւ ամերիկացի Թեյլոր Ֆրիցի դիմակայության հաղթողը։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 50 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News

  • Latest news