15:43 10 հուլիսի, 2024Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչն առանց պայքարի դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Քառորդ եզրափակիչում սերբ թենիսիստի մրցակից, ավստրալացի Ալեքս դե Մինորն առողջական խնդիրների պատճառով հրաժարվել է մրցախաղից, հաղորդում է մրցաշարի կայքը։
Չորրորդ շրջանում Դե Մինորը Արթուր Ֆիսի նկատմամբ հաղթանակից (6:2, 6:4, 4:6, 6:3) հետո դժվարությամբ էր քայլում կորտից հեռանալիս։
Կիսաեզրափակիչում Ջոկովիչի մրցակիցը կլինի իտալացի Լորենցո Մուզետիի եւ ամերիկացի Թեյլոր Ֆրիցի դիմակայության հաղթողը։
Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 50 միլիոն ֆունտ ստերլինգ է։
Wishing you a speedy recovery @alexdeminaur @Wimbledon | #wimbledon pic.twitter.com/pq2OqdzJBY
— ATP Tour (@atptour) July 10, 2024
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.