23:57  ,  7 հուլիսի, 2024

Ուիմբլդոն-2024. Մեդվեդեւը հաղթեց Դիմիտրովին եւ կխաղա Սիների հետ

Աշխարհի 5-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Ռուսաստանցի թենիսիտը պարտության մատնեց աշխարհի 10-րդ ռակետ, բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին, որը առաջին սեթում 3:5 հաշվի ժամանակ հրաժարվեց պայքարից։

Քառորդ եզրափակիչում Մեդվեդեւը կմրցի աշխարհի առաջին ռակետ, իտալացի Յանիկ Սիների հետ, որը 6:2, 6:4, 7:6 (11:9) հաշվով հաղթել էր աշխարհի 14-րդ ռակետ, ամերիկացի Բեն Շելթոնին։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 50 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News