08:00  ,  5 հուլիսի, 2024

«Միլանը» ցանկանում է ձեռք բերել Ալվարո Մորատային

Իտալիայի փոխչեմպիոն «Միլանը» ցանկանում է ձեռք բերել Իսպանիայի հավաքականի եւ Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատային, հաղորդում է gianlucadimarzio.com-ը։

Իտալական թիմը փնտրում է փոխարինողի ֆրանսիացի հարձակվող Օլիվիե Ժիրուին, որը տեղափոխվել է ամերիկյան ամերիկյան «Լոս Անջելես»։

Ալվարո Մորատայի հրաժարագինը 13 միլիոն եվրո է։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 16 միլիոն եվրո։

31-ամյա ֆուտբոլիստը դեռ համաձայնություն չի տվել տեղափոխությանը «Միլան»։ Իտալիայում Մորատան հանդես է եկել Թուրինի «Յուվենտուսում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում